Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքի տերը փնտրում է այդ տարածքում երկու ծառերը հատողներին: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Այսօր հաղորդագրություն էի տարածել այն մասին, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում:
Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել, թե ում սեփականությունն է այդ տարածքը, ով է ծառերից ազատել այն ու հավանաբար այնտեղ պատրաստվում է կրպակ դնել:
Սակայն ժամեր անց պարզ դարձավ, որ Բաբաջանյան 27/1 հասցեի տարածքի վրա եղած ծառերի հատման հետ տարածքի տերը կապ չունի, ինքն էլ է շատ բարկացած ու փնտրում է ծառահատողներին եւ չի պատրաստվում այդտեղ կրպակ դնել»:
Ծառերը գիշերով հատեցին, որ կրպա՞կ դնեն. ահազանգում է Անահիտ Բախշյանը




























