Ամերիկացի դահուկորդը վայր է ընկել 45 մետր բարձրությամբ ժայռից։ Իր գահավիժելը Դեւին Սթրեթոնը նկարանել է սաղավարտին ամրացված GoPro տեսախցիկով, հաղորդում է Lenta–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Յութա նահանգի լեռներում։ 25–ամյա երիտասարդը որեւէ քերծվածք կամ կապտուք չի ստացել։ «Բախտս բերել է, որ ողջ եմ մնացել ու չեմ տուժել», – նշել է նա՝ հավելելով, թե չի պատրաստվում հրաժարվել լեռնադահուկային սպորտից։



























