Ես ցնցվեցի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից այն մասին, որ ինքը չի ողջունում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։ Այս մասին հունվարի 27-ին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, ելույթ ունենալով ՀԴԿ 8-րդ համագումարի ժամանակ։

«Ի՞նչ է նշանակում՝ ողջունում է, կամ չի ողջունում։ Քաղաքական դաշտում մի՞թե կա ողջունելու կամ չողջունելու հարց։ Եթե կուսակցությունը կամ մարդը ուզում է մասնակցել ընտրություններին, էլ ի՞նչ է նշանակում ողջունել»,- հարց է բարձրացնում Արամ Գ. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով հունվարի 26-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, հայտնել է, որ չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։