ՀՀ ոստիկանությունը նպատակ ունենալով առաջիկա համապետական ընտրություններում լիարժեք իրականացնել իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում՝ փոփոխել, լրացրել եւ թարմացրել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղեցույցի նախագծի հանրային լայն քննարկում կազմակերպելու համար հրավիրում են բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություներ, լրատվամիջոցների ղեկավարներ), ինչպես եւ անհատ քաղաքացիների:
«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագիծը զետեղված է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Ուղեցույցներ» ենթաբաժնում (տես՝ նաեւ այստեղ):
Քննարկումը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 2-ին, ժամը 15-ին:
Մասնակիցներին խնդրում ենք ժամը 14.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):
Հրավերն ընդունելու մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչեւ փետրվարի 2-ի ժամը 14-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:



























