Ռուս գործարար, Ռուսաստանի Միապետական կուսակցության հիմնադիր ու առաջնորդ ԱՆտոն Բակով ուզում է Կիրաբատի խաղաղօվկիանոսյան պետության երեք անմարդաբնակ կղզիներում ստեղծել «այլընտրանքային Ռուսաստան»։ Գործարարը մտադիր է մեծ գումարներ ներդնել Մոլդենում հյուրանոց կառուցելու համար, այդ տեղանքը  դարձնելովՌոմանովների վերականգնված կայսրության մայրաքաղաքը։ Ենթադրվում է , որ կղզիները կբնակեցվեն ռուսաստանցիներով, որոնք դժգոհ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունից, գրում է Newsru–ն։

«Սա ոչ միայն Նիկոլայ 3-րդի գահի ժառանգորդի, այլեւ Պուտինի քաղաքականությունից դժգոհ մեծ քանակության ռուս հայրենասերների ցանկությունն է»,- գործարարի անունից ասել է նրա կինը ՝Մարինա Բակովան, նորզելանդական հանրային ռադիոկայանին տված հարցազրույցում։

Այս շաբաթ Բակովը հայտնել է, որ մտադիր է 350 մլն դոլար ներդնել կղզի պետությունում։ Կիրաբատիի կառավարությունը քննարկում է այս առաջարկը։