Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը երկրի նոր ԱԳ նախարար է նշանակել Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Զիգմար Գաբրիելին, որը մինչեւ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարի պաշտոնը, հայտնում է BBC–ն։

Նրանից առաջ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը, որը դեռեւս հունվարի 25-ին լրագրողներին հայտնել էր, որ լքում է իր պաշտոնը եւ առաջադրվում է երկրի նախագահի պաշտոնում։ Հունվարի 27-ին նրա հրաժարականը պաշտոնապես ձեւակերպվել էր։