Մեր բանակում արձանագրված զոհերը ցավալի են, բայց դրանք նվազագույնն են: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Իմ ժամանակ եւս եղել են դեպքեր, երբ զոհված զինծառայողների մայրերը գալիս էին բողոքի ակցիաների: Ադրբեջանական կողմում այդ տվյալները փակել են, քանի որ շատ ավելի են նման դեպքերը: Ասեմ ձեզ՝ ինքնասպանություններն ավելի վատ են, քանի որ զինվորը տասնհինգ րոպեում չի կարող նման որոշում կայացնել, ուրեմն նրան դրդել են, իսկ դա նշանակում է, որ հրամանատարական կազմն իր տեղում չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի սպառազինությանը, Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Մեր հակահրթիռային համակարգը վաթսունական թվականների է, սպառազինության մի մասը՝ ութսունականների։ Ու մի մտածեք, թե դրանք վատն են: Ադրբեջանը դրանք չունի, նա մտել է մրցավազքի մեջ, ծախսում է գումարներ ու չի հասնելու իր նպատակին»:



























