Եթե ես որոշեի դուրս գալ ՀՀԿ-ից, անպայման դուրս կգայի քաղաքականությունից: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):

«Կուսակցությունը մեկ-երկու անձով չի, եթե հիշում եք` մենք ունեցել ենք կուսակցության ղեկավարներ, որոնք այսօր չկան, բայց կուսակցությունը շարունակում է գործունեությունը: Իհարկե, ես չէի ուզենա, որ Հովիկ Աբրահամյանը հեռանար»,-ասել է պատգամավորը:

Հակոբ Հակոբյանը նշել է, որ մի դեպքում դուրս կգար Հանրապետական կուսակցությունից. «Եթե ես որոշեի դուրս գալ, անպայման դուրս կգայի քաղաքականությունից եւ վերջ»:

Ի դեպ, թեեւ դեռ չեն հաստատվել Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակները, սակայն  Հակոբ Հակոբյանը որոշել է առաջադրվել Տավուշի մարզում: