ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ անդամ գեներալ Սեյրան Սարոյանը վստահ է, որ եթե մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա իր դեմ «խաղ չի լինի»: Այս մասին նա նշել է այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե առաջադրվելո՞ւ է՝ առաջիկա ԱԺ ընտրություններում, նա պատասխանեց. «Դու ո՞նց ես ուզում, որ դու տեսնում ես, էլ իմ դեմ խաղ կա՞: Եթե էթամ, ռեյտինգայինն ա իմը: Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար»:
Անդրադառնալով նրան, որ հնարավոր է, ՀՀԿ ցուցակում այս անգամ չլինեն հայտնի գեներալները, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հնարավոր է, մեր հետ չեն քննարկել»:
Իսկ ուզո՞ւմ եք լինել ԱԺ-ում, հարցին էր պատասխանեց. «Ընչի իմ ուզելով ա՞, ժողովուրդը պտի ուզի, դուք պտի ուզեք»:
Նա բացառեց, որ կհեռանա կուսակցությունից, եթե չընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. «Դու քո ասածին հավատացի՞ր, մալադեց: Հիվանդ մարդ եք տեսել, վրա եք տվել: Էսօր ոչ մի քաղաքականություն չկա, էսօր տոն ա»:



























