Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում հունվարի 27-ին տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։

Լուսավոր Հայաստան» կուսակցությունից NEWS.am-ին հայտենցին, որ դաշինքի անդամները Սփյուռքի հայրենակիցներին ներկայացրել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախատեսվող իրենց ծրագրերը և անելիքները։ Շուրջ երեք ժամ և ավել տևած հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։