Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը տարբեր երեւույթներ են, որովհետեւ Օսկանյանը վաղուց քաղաքականության մեջ է եւ կարող ենք գնահատել նրա պահվածքը, հայացքները եւ որոշ առումով կանխատեսելի են, իսկ Սեյրան Օհանյանին ես դեռ չեմ տեսել հրապարակային խոսք ասելիս, ֆեյսբուքյան գրառումները միայն հայտ է, ոչ թե որպես քաղաքական ակտիվ քայլ: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան ստողծող դաշինքին, որի համամասնական ցուցակը, ըստ հավաստի լուրերի հնարավոր էգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ինձ համար զարմանալի է, երբ ասում են, որ Սեյրան Օհանյանն է գլխավորելու նոր ստեղծվող դաշինքը, որովհետեւ Վարդան Օսկանյանն ավելի փորձառու քաղաքական գործիչ է, քան մյուսները, որ կան այդ դաշինքում: Սա նշանակում է, որ չունենք կայացած կուսակցություններ, այդ թվում «Համախմբումը»,-ասաց քաղաքագետը:

Սուրեն Զոլյանը կապ չի տեսնում այդ դաշինքի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Հարցին, թե այդ դաշինքի ստեղծման եւ գործունեության հարցում կա՞ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քաղաքագետը պատասխանեց. «Ոչ, համենայնդեպս դա չի երեւացել ինչ-որ ձեւով, իսկ կանխագուշակումներ չեմ ուզում անել»: