ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը թեեւ չի մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն մտադրվել է բոլոր մարզերից երկրապահներին առաջադրել ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Տավուշի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով ԵԿՄ-ից կառաջադրվի Վարդան Պետրոսյանը, որը նախկին պատգամավոր է: Արագածոտնի մարզում կառաջադրվի ԵԿՄ Արագածոտնի մարզային խորհրդի փոխնախագահ Մացակ Սողոմոնյանը, իսկ Լոռու մարզում՝ Գրիշա Դավթյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզում կառաջադրվի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, Զեյթուն-Ավան- Նոր Նորք համայնքում՝ նախկին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը, իսկ Արմավիրի մարզում՝ պատգամավոր Սեյրան Սարոյանը:




























