Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության եւ «Ազգային ինքնորոշում» միավորման մասնակցությամբ ստեղծվող դաշինքը: Այս մասին հունվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Ի պատասխան այն հարցին, թե բանակցություններ վարվո՞ւմ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա նշեց. «Հանդիպումներ եղել են, բայց բանակցություններ՝ ոչ: Միանգամայն հնարավոր է, որ ներկայիս համակարգն ապամոնտաժելու նրանց պատկերացումները չհամընկնեն մեր պատկերացումներին: Հետեւաբար՝ հիմա այդպիսի մեծ ցանկություն չկա, բայց ես համագործակցությունը չեմ բացառում»:




























