ՀԱԿ վերջին համագումարը ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն առաջվա պես արդիական են ՀԱԿ-ի համար։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ելույթում արտահայտված է այն անփոփոխ դիրքորոշումը, որը ՀԱԿ-ն ունեցել է վերջին տարիներին։ «Բոլորը պետք է հասկանան, թե ինչ է նշանակում 1997-ից հետո տիրող ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը ու որքանով է այն «օգնել» Հայաստանի զարգացմանը։ Կուսակցությունը չի վախենում քննադատություններից կամ մեղադրանքներից։ Հակառակը՝ այն լուրջ փաստարկներ է ակնկալում այն մասին, թե ինչպես կարելի է կանխել տարեկան 48-50 հազար մարդու արտագաղթը։ Ուզենք, թե չուզենք՝ բայց նման իրավիճակում այն կշարունակվի։ Հենց այս հայտարարությունն է այն հարցի պատասխանը՝ արդյոք ՀԱԿ-ը մտադիր է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին։ Եթե մենք չցանկանայինք մասնակցել ընտրություններին՝ մենք նման նման թեզիսով հանդես չէինք գա»,- նշել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին համագումարում իր ելույթում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը նորից չի բացառել ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ զիջումների հնարավորությունը։



























