Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը «Հանրապետական» կուսակցությունից ոչ մի ձեւով չի անդրադառնա ՀՀԿ-ի վրա։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ Կառավարական խորհրդի խոհրդական, «Ազգային անվտանգություն»կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով Հովիկ Աբրահամյանը պետք է հստակ ասի, թե ինչու է լքել ՀՀԿ շարքերը։ «Եթե մեկը եղել է կուսակցության անդամ, իսկ հետո քար է նետում կուսակցության վրա, դա անընդունելի է», - հավելել է Իսագուլյանը։




























