ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Զարինջա, Զովասար, Գառնահովիտ, Աշտարակի տարածաշրջանի, Շիրակի մարզի բոլոր գյուղական եւ Սյունիքի, Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:

Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Արարատի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Սեւան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Տավուշի մարզում, բացի Դիլիջան քաղաքից, առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամարանվաշղթաներիկիրառմանդեպքում, բացիկցորդիչով ավտոմեքենաներից: