Հայաստանի դպրոցական դասագրքերի որակն ու բովանդակությունը մտահոգություն են առաջացնում: Փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հարցը լուծում է պահանջում, քանի որ դպրոցական կրթության որակը կառավարության առաջնահերթություններից է: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների վերապատրաստումը հաճախ ձեւական բնույթ է կրում:

«Նման թերությունները վերացնելու համար կրթության եւ գիտության նախարարին հանձնարարում են մեկ ամսվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման ծրագիր ներկայացնել»,- նշեց վարչապետը: