Հայաստանի իշխանություններն ուզում են 2017 թվականի ամռանը սփյուռքից մինչեւ 1000 դեռահասների հայրենիք բերել: Այս մասին նշված է «Արի տուն» ծրագրի միջոցառումների ցանկում, որը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում:

Ծրագրի նպատակն է՝ սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել Հայաստանի կյանքին: Մասնավորապես, խնդիր է դրված լրացնել «հայի այժմյան կյանքի, կենցաղի եւ կենսագործունեության մասին անբավարար տեղեկացվածության բացը»: