«Ելք» եւ Օհանյան–Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան–Հայրիկյան դաշինքները այլընտրանքային են Հայաստանում իշխող կուսակցության համար։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Նրա խոսքով՝ այլընտրանքային է նաեւ «Ելք» դաշինքը։ «Դա միջին ուժ է, որը կտրուկ քաղաքական փոփոխությունների հայտ չի ներկայացնում եւ միաժամանակ մեղմ է քննադատում գործող իշխանություններին»,– նշել է Խառատյանը։



























