Արարատի մարզի Նշավաn,Մխչյան, Բյուրավան համայնքների ղեկավարներն այսօր՝ փետրվարի 2-ին, Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Նշավանի համայնքապետ Պապ Հակոբյանը:
«Իմ կամքի համաձայն դուրս եմ եկել, պարզ չի՞»,-ասաց Պապ Հակոբյանը՝ պնդելով, թե իր որոշումըկապ չունի Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու հետ:
Հարցին՝ հնարավո՞ր է անդամագրվի ԲՀԿ-ին, կամ միանա Ծառուկյանի դաշինքին, ասաց. «Առայժմ չեմ ապակողմնորոշվել, թոշակառու մարդ եմ արդեն: Ոչ մի բանից էլ վիրավորված չեմ... արդեն հեռախոսով շատ եք հարց տալիս, դա հեռախոսային զրույց չի»,-ասաց գյուղապետը:



























