«Փաստ» թերթը գրում է. «1995 թվականից մինչ օրս Ազգային ժողովի պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ վերնախավը հասկացրել է, որ այլեւս բավական է, նա էլ ԱԺ չի մտնի:

Հանրապետականի գրասենյակում Ավետիսյանին բացատրել են, որ նա չի լինելու համամասնական ցուցակի անցողիկ տեղում, նաեւ թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու: «Գործադիրում ինչ–որ գործ կտանք, գոհ կլինես»,– ասել են կուսակիցները: Բայց դա էլ այն դեպքում, եթե Սուքիասը Գյումրիում հարազատ կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: