«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, փետրվարի 18-ին տեղի է ունենալու Երկրապահ կամավորական միության հերթական համագումարը, որի ժամանակ կընտրվի վարչության նոր կազմ, վարչությունն էլ իր կազմից նախագահ կընտրի:
Համագումարին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը, եւ հենց նրա ներկայությամբ էլ որոշելու են ընտրել մաքուր ՀՀԿ-ամետ վարչություն, որն էլ իր հերթին ԵԿՄ նախագահի պաշտոնում կվերընտրի Մանվել Գրիգորյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























