Թուրքիայի Քոնիա քաղաքում «Իսլամական պետության» օգտին քարոզչություն անելու մեղադրանքով ձերբակալված անձիք ազատ են արձակվել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Քոնիայում հունվարի 18–ին համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել էին ԻՊ–ի օգտին քարոզչություն անելու մեջ մեղադրվող 9 անձ։
Նշվում էր, որ մեղադրյալները սոցցանցերով ԻՊ–ի քարոզչությունն են իրականացրել, ինչպես նաեւ մշտական կապի մեջ են եղել Սիրիայում ու Իրաքում ԻՊ–ի անդամների հետ։
Սակայն դատարանը 9 մեղադրյալներին էլ ստորագրությամբ ազատ է արձակել։



























