Հայ ազգային կոնգրեսի համապետական ցուցակը կազմում է կուսակցության վարչությունը եւ հիմա ես չեմ կարող կանխորոշել այն: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ցուցակին:
«Մեկ երկու օրվա ընթացքում կավարտվեն քննարկումները եւ համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի, ինձ հիմա մի հարցաքննեք», ասաց նա:
Հարցին, թե ՀԱԿ-ի՝ ընտրություններին միայնակ մասնակցելը ռիսկային չէ՞՝ հաշվի առնելով ձեւավորված դաշինքների հանգամանքը, Ջհանգիրյանը պատասխանեց. «Դաշինքները մեզ պիտի վախեցնե՞ն, բացարձակ: Մենք միայնակ չենք, Կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (նախագահ Ստեփան Դեմիրճյան-խմբ) իրար հետ են եւ մեզ հետ է ողջ ժողովուրդը»:



























