«Ալյանս» կուսակցությունը մտադիր է խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում։ Այս մասին փետրվարի 3-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ «Ալյանս» կուսակցության վարչությունը, որը կազմված է 55 անդամից, նիստի ժամանակ բացարձակ մեծամասնությամբ առաջարկել է միակ տարբերակը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում։

«Մի քանի օրից կկայանա «Ալյանս» կուսակցության համագումարը, որի ժամանակ հավանություն կստանա «Ծառուկյան» դաշինքին միանալու նախագիծը»,– ասել է Ուրիխանյանը։