Սահմանապահ գոտին զուտ քաղաքական հարձակում է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով սահմանապահ գոտի ստեղծելու Ռուսաստանի որոշումը այն պատճառով, որ Բելառուսը չեղարկել է 80 երկրների քաղաքացիների վիզաները, փոխանցում է TUT.by-ը:
«Դա չի կարելի անել: Նրանք, ի՞նչ է, սահմանն ավելի՞ լավ են պաշտպանում, քան մենք: Հազար անգամ ավելի վատ»,- հայտարարել է նա:
Լուկաշենկոն ուշադրություն է դարձրել, որ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը սահմանապահ գոտու ստեղծման հրամանը ստորագրել է դեկտեմբերի 29-ին՝ 11 օր ավելի վաղ, քան ինքը ստորագրել է առանց վիզայի ռեժիմի հրամանը: «Ինչո՞ւ է ինչ-որ մեկին վախեցնում, որ մենք վիզաները չեղարկել ենք: Մենք իրավունք ունենք մեր երկիր ընդունել ում ցանկանում ենք: Մենք դիրքավորվել ենք որպես ամբողջ քաղաքակրթության, ամբողջ Եվրոպայի կենտրոն: Կենտրոնն ինչպե՞ս կարող է մեկուսացված լինել: Բայց գլխավորն այն է, որ մենք մարդկանց թույլ ենք տվել 5 օրով առանց վիզայի ժամանել Մինսկի մեկ օդանավակայանով: Դրանից Ռուսաստանի ազգային անվտանգությանն ի՞նչ սպառնալիք կա»,- ասել է Լուկաշենկոն:



























