Բելառուսը դատական հայց է ներկայացրել ռուսական նավթի մատակարարումների կրճատման կապակցությամբ։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։
«Վեճը բացառապես գազին էր վերաբերում։ Նրանք սկսեցին բոլոր պայմանավորվածություններ խախտելով կրճատել նավթը։ Մենք, իհարկե, դատարան դիմեցինք։ Կլինի դատավարություն»,– ասել է Լուկաշենկոն եւ նշել, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկու ամենամտերիմ երկրներ են եւ նման վեճեր չպետք է ունենան։
Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Բելառուսը կարող է դիմանալ նաեւ առանց ռուսական նավթի, թեպետ դա դժվար կլինի։



























