Լուվրի թանգարանում զինծառայողի վրա հարձակված տղամարդը բացականչել էր «Ալլահ Աքբար», հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության ներկայացուցչին։
Զինծառայողը հարձակվողի վրա 5 անգամ կրակել էր։ Մաչետեով եւ 2 պայուսակներով տղամարդը հարձակվել էր մեկ այլ զինվորականի վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»։ Դրանից հետո նրա վրա կրակել էին։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրա վնասվածքները լուրջ են, սակայն հարձակվողը ողջ է։ Բացի այդ, ձերբակալվել է եւս մեկ մարդ, որն իրեն կասկածելի էր պահում։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց պայուսակներում պայթուցիկ չի եղել։
«Նա անմիջական սպառնալիք էր ներկայացնում, եւ նրա գործողությունները ահաբեկչական կոնտեքստ էին ենթադրում»,– ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Հարձակվողի ինքնությունն ու ազգությունը հայտնի չեն։



























