Անհրաժեշտ է Վիլնյուսի եւ Երեւանի միջեւ համագործակցության ամուր կամուրջ ստեղծել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգյուս Շիմաշյուսի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց քաղաքապետին նախօրեին Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի քաղաքների մրցանակաբաշխությունում կարեւոր մրցանակների արժանանալու կապակցությամբ։ Դեսպանն ընդգծեց Վիլնյուսի եւ Երեւանի միջեւ համագործակցության ամուր կամուրջ ստեղծելու անհրաժեշտությունը։
Քաղաքապետ Շիմաշյուսը նշեց, որ իրենք բաց եւ պատրաստակամ են համագործակցության համար, քանի որ առկա են բոլոր նպաստավոր պայմանները։ Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունների զարգացման գործում քաղաքապետը կարեւորեց դարեր ի վեր Վիլնյուսում հայկական համայնքի առկայությունը եւ հայ ժողովրդի լիտվացի բարեկամների նշանակությունը։
Զրուցակիցներն անդրադարձան երկու մայրաքաղաքների միջեւ հնարավոր համագործակցության մի շարք ոլորտների։
Երկուստեք կարեւորվեց աշխատանքային օրակարգ ձեւավորելու եւ փոխայցելություններ իրականանցնելու անհրաժեշտությունը։



























