Առաջիկա խորհրդարանակն ընտրություններին Խաչատուր Սուքիասյանն իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նրա տարածած հաղորդագրությունից:

«Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ:

Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:

Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին:

Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը: 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը»,-ասված է հաղորդագրությունում: