«Ժառանգություն» կուսակցության շուրջ 4 ժամ տեւած ընդլայնված կազմով նիստի ժամանակ կուսակցությանը կրկին չի հաջողվել որոշում կայացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել կուսակցության գրասենյակից եւ չի մասնակցել քննարկմանը: Նա չի ցանկացել զրուցել լրագրողների հետ՝ նշելով, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է լիազորված զրուցել լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից սկսվում են առաջդրումները, սակայն, կուսակցությունը դեռ չգիտի՝ ընտրություններին Օհանյան-Օսկանյան դաշինքով կմասնակցի, առանձին, թե առհասարակ չի մասնակցի:



























