ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում եւ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: