ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Ուրասար-Կաթնաղբյուր Խնկոյան-Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Թալինի տարածաշրջանի Կանչ, Հակո, Գառնահովիտ, Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ,  Ձորագլուխ եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Թալինի տարածաշրջանի Մեծաձոր գյուղի, Ապարանի տարածաշրջանի  Սարալանջ-Վարդենիս եւ  Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: