Մայնի Ֆրանկֆուրտում ֆուտբոլային երկրպագուների միջեւ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 4 մարդ է տուժել: Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ ծեծկռտուքին «Դարմշտադտ 98» եւ «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբների ավելի քան հարյուր երկրպագու է մասնակցել: Ոստիկանությունը մի քանի անձի է ձերբակալել:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման նախաշեմին: