Խորհրդարանական ընտրությունները կարելի է անցկացնել նաեւ ապրիլի 2-ին։ Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ–ում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ընտրությունների օրը տեղափոխելու մասին ընդդիմադիր ուժերի առաջարկը, քանի որ ապրիլի 2-ը Ղարաբաղում ապրիլյան պատերազմի տարելիցն է։

Զոհրաբյանի կարծիքով ընտրությունները կարելի է անցկացնել հենց զինվորների մասին մտքերով։  «Քաղաքական ուժերը պետք է միահամուռ հավաքեն ժողովրդի կամքը, եւ ժողովուրդը կարող է ձեւավորել այնպիսի իշխանություն, որը չի ուտում զինվորի հացը եւ չի գողանում բանակի փողը»,– ասել է նա։

Նշենք, որ որոշ ընդդիմադիր ուժեր պահանջում են փոխել ընտրությունների օրը՝ նշեպով, որ այն պետք է նշանակվի ապրիլի 20-ից հետո։ Այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը պետք է կազմակերպվի ապրիլի 1-ից 11-ը: