Հայ պաշտոնյաներին պետք է պատժել ոչ միայն ապագա, այլ նաեւ անցած հանցագործությունների համար։ Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ–ում ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Մհեր Շահգելդյանը՝ ելույթ ունենալով պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկմանը։

Նա նշել է, որ ՕԵԿ–ը համաձայն է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծի հետ։ «Պատժել է պետք բոլոր գողացողներին, առանց վաղեմության ժամկետի։ Այստեղ անընդունելի է «Եղածը եղած է» մոտեցումը։ Պետք է հետաքննել բոլոր տարիների նրանց գործունեությունը»,– նշեց Շահգելդյանը։