ՀՀԿ մարդկային ռեսուրսները չեն կրճատվի։ Այս մասին փետրվարի 6-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահանյանի եւ ՀՀԿ այլ անդամների հեռանալուն՝ Ավետիսյանն ասաց. «Իհարկե, ամեն կուսակցությունից էլ հեռանում են, բայց մենք մարդկային ռեսուրսների պակաս չենք զգա խորհրդարանական ընտրություններում։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական կուսակցական գործունեության նորմալ գործընթաց է։ Դա նորմալ է ցանկացած քաղաքական ուժի համար։ Դա սովորական ներկուսակցական աշխատանք է»։