ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետեւյալ կազմակերպությունները`
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ,
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա,
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
«Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ»,
«Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
«Հույս եւ ապագա» երեխաների աջակցության եւ զարգացման բարեգործական ՀԿ:



























