Ես արդար ընտրությունների մասին հուշագիր կպատրաստեմ եւ կառաջարկեմ ստորագրել Հայաստանի բոլոր կուսակցություններին։ Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ–ում ասել է պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է կայանան ապրիլի 2-ին, թեպետ ընդդիմադիր ուժերը պահանջում են տեղափոխել օրը 2016-ի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի պատճառով։ «Բայց ընտրությունները կարելի է անցկացնել այդ օրը, եթե դրանք արդար լինեն։ Այդ ժամանակ դրանք կլինեն գիտակցված, ինչպես գիտակցված է մեր հայրենասիրությունը։ Ես մոտ ժամանակներս հուշագիր կպատրաստեմ արդար ընտրությունների մասին եւ կառաջարկեմ բոլոր կուսակցություններին ստորագրել այն։ Շատ կարեւոր է, որ այն ստորագրի իշխանական կուսակցությունը»,– ասել է Հակոբյանը։