«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը կհրապարակվի մոտ օրերս։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողներին ասել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Նրա խոսքով՝ ցուցակն արդեն  գրեթե պատրաստ է, շարունակվում են տեղերի բաշխման քննարկումները։ Բացի այդ, պետք է որոշել, թե թեկնածուներից ով է առաջադրվելու տարածքային ցուցակով։ Նա հաստատել է, որ համագործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Անահիտ Բախշյանի եւ Ստեփան Սաֆարյանի, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորների հետ։ «Քննարկումները նրանց հետ արդեն ավարտվել են։ Նրանք արդեն մասնակցում են առաջիկա քարոզարշավի գործընթացներին»,– հավելեց Քոքոբելյանը։