Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 42-ամյա Ռոբերտ Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:

Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել եւ ներարկման եղանակով գործածել:

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: