Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 42 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: