Պրահան աշխարհի ամենաբյուջետային քաղաքն է Սիրահարների օրը տոնելու համար: Նման եզրակացության են եկել ծաղիկներ վաճառող գերմանական Bloomy Days ընկերությունում: Այս մասին նշված է ընկերության կայքում, փոխանցում է Lenta-ն: 

Չեխիայի մայրաքաղաքում Սուրբ Վալենտինի օրը տոնելու ծախսերը կկազմեն մոտ 470 դոլար: Գումարի մեջ է մտնում 12 վարդերի, երկու հոգու համար սպա սրահի, կինոթատրոն գնալու, միշլենյան ռեստորանում գինով ընթրիքի եւ 4-5 աստղանի հյուրանոցում գիշերելու գինը:

50 դիրք ունեցող վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Իռլանդիայի Կորկ քաղաքը: Այնտեղ ռոմանտիկ հանգիստը կարժենա 498 դոլար: Եռյակը եզրափակում է Մադրիդը՝ 543 դոլար ցուցանիշով:

Չորրորդ հորիզոնականում է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆասթ քաղաքը (579 դոլար), 5-րդ՝ Ոուելսի մայրաքաղաք Քարդիֆը (583 դոլար): Ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Բեռլինը, Վիեննան, Բրյուսելը, Լիսաբոնը եւ Վանկուվերը: