Եվրոպական ԿԲ–ն հերքել է արժութային մանիպուլյացիաների մասին ԱՄՆ մեղադրանքները եւ նախազգուշացրել է, որ բանկային սեկտորի ապակարգավորումը, որը հիմա քննարկվում է Վաշինգթոնում, կարող է նախադրյալներ ստեղծել նոր ֆինանսական ճգնաժամի համար, հայտնում է Reuters–ը։

ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին ասել է, որ ոչ բավարար կանոնակարգումը 10 տարի առաջ գլոբալ ֆինանսական ճգնաժամի առանցքային պատճառներից մեկն էր, եւ բանկային կանոնների մեղմացումը ոչ միայն տագնապալից է, այլ նաեւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում՝ սպառնալով հարաբերական կայունությանը, որն ապահովում է տնտեսության դանդաղ, բայց կայուն վերականգնում։

Դրագիի բառերը բանկային օրենքների վերանայման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը Եվրոպայի ամենախիստ արձագանքներից մեկն է։