Շատ շուտով «Բարգավաճ Հայաստանը» կներկայացնի օլիգարխների հասցեները։ Այս մասին երեքշաբթի ԱԺ–ում խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
Վերջին 5 տարում Հայաստանի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, ինչպես խոստանում էին։ Իսկ Հայաստանում այդքան աշխատավարձ է ստանում շուրջ 230 հազար մարդ, եւ այս 10-ը հազար դրամը շատ կարեւոր է նրանց համար, հավելել է Մելքումյանը։
«Որտեղի՞ց գումար գտնեն արժանապատիվ աշխատավարձ եւ կենսաթոշակ վճարելու համար։ Շատ շուտով «Բարգավաճ Հայաստանը» կներկայացնի օլիգարխների հասցեները։ Սրան, իհարկե, կգումարվի մեր տնտեսեսական քաղաքականությունը, որը կշտկի ներկայիս իշխանությունների սխալները, որոնց արդյունքում 2016 թվականին թերավճարները պետբյուջե կազմել են 80 միլիարդ դրամ, – հայտարարել է պատգամավորը։



























