Անտարկիտադայի Լարսեն Ս շելֆային սառցադաշտի ճեղքվածքի ձեւավորումը ցուցադրել են հոլովակում: Այն ստեղծվել է 2014-ի հունվարից կատարված արբանյակային լուսանկարների հիման վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Վերջին 2 ամսում ճեղքի երկարությունը մեծացել է 27,4 կիլոմետրով, եւ այժմ երկարությունը կազմում է 160 կմ, լայնությունը՝ 280 կմ:

Գիտնականների գնահատականներով՝ աճը կդադարի մի քանի ամսից եւ կհանգեցնի  շելֆային սառցադաշտից սառույցի հսկա զանգվածի կոտրվելուն: Նրա մակերեւույթի մակերեսը կազմում է 5 հազար քառակուսի կիլոմետր (Յամայկայի գրեթե կեսը), իսկ հաստությունը համարժեք է երկնաքերի բարձրությաը (մոտ 100-հարկանի):

Լարսեն Ս շելֆային սառցադաշտի փլուզումը կհանգեցնի ծովի մակարդակի զգալի բարձրացման: