Ուկրաինայի Խերսոն քաղաքում հասարակական ակտիվիստները փորձել են փողոցը մաքրել քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոյի միջոցով։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Տավրիա Նյուզ»–ը։

Քաղաքացիներն այդպիսով իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ քաղաքում ձյունը չեն մաքրում։ Տեսանյութում երեւում է, որ ակտիվիստները մի քանի րոպե զրուցում են քաղաքապետի հետ, հետո նրան ցած են գցում։