Կուբայի Կամագուեյ քաղաքում զովացուցիչ եւ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունը ներմուծման այլընտրանք գտնելու նպատակով սկսել է օղի արտադրել։ Օղին արտադրվում է «Պուերտո Պրինսիպե» անվանումով։ Պլանավորվում է ամսական մոտ 30 հազար լիտր օղի արտադրել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նախքան օղի արտադրելու որոշում կայացնելը Կուբայում շուկայական հետազոտություններ էին անցկացրել, որպեսզի պարզեն, թե որքանով կարող է պահանջարկ ունենալ օղին մի երկրում, որտեղ ավանդաբար ռոմ են խմում։

«Պուերտո Պրինսիպե» օղին այդպես է անվանվել Կամագուեյ քաղաքի հին անունով, որը հիմնվել էր 1514 թվականին իսպանացի կոնկիստադոր Դիեգո Վելասկեսի կողմից։