Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 13:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 59-ամյա Հ. Գ.-ի դին:




























