Գերմանիայի Գյոթինգեն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ալժիրցու եւ նիգերացու, որոնց կասկածում են ահաբեկչություններ պլանավորելու մեջ։ Այս մասին հայտնում է DW–ն։
«Գործողությունների նախօրեին ավելի ու ավելի շատ վկայություններ էին հայտնվում, որոնք մատնանշում էին տեղի արմատական իսլամիստների՝ ահաբեկչություն իրականացնելու հնարավոր կոնկրետ պլանները»,– ասել է Գյոթինգենի ոստիկանական վարչության ղեկավար Ուվե Լյուրիգը։
Խուզարկությունների ժամանակ ձերբակալվել են Ալժիրի եւ Նիգերիայի քաղաքացիներ։




























